Apple-ը հայտնել է, որ պատրաստ է օգնել ՀԴԲ-ին «Տեխասի հրաձիգի» հեռախոսի տվյալներին հասանելիության հարցում

10:36 • 09.11.17

Ամերիկյան Apple ընկերությունը Հետաքննությունների դաշնային բյուրոյին իր օգնությունն է առաջարկել Դևին Քելիի գործով, որն անցած հանգստյան օրերին Տեխասում 25 մարդ է սպանել: Այդ մասին ասված է ընկերության  հայտարարությունում:


«Երբ երեքշաբթի նրանց մամուլի ասուլիսից տեղեկացանք, որ քննիչները փորձում են մուտք գործել նրա բջջային հեռախոս, մեր ընկերությունն անմիջապես կապվեց ՀԴԲ-ի հետ։ Մենք օգնություն ենք առաջարկել, և ասել ենք, որ կարագացնենք մեր պատասխանը մեզ ուղարկված բոլոր իրավաբանական հարցումներով»,- նշել է ընկերությունը:


Apple-ը, սակայն, ուղղակիորեն չի հայտարարել, որ ՀԴԲ-ին Քելիի հեռախոսի բովանդակությանը հասանելիություն կտրամադրի:


Ավելի վաղ ՀԴԲ հատուկ գործակալ Քրիստոֆեր Քոմբսը հայտնել է, որ իշխանությունները չեն կարողանում արգելափակումից հանել «Տեխասի հրաձիգի» հեռախոսը:


Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Սազերլենդ Սփրինգս քաղաքի բապտիստական եկեղեցում պատարագի ժամանակ 26-ամյա Դևին Քելին կրակահերթ էր բացել՝ սպանելով 25 մարդու և վիրավորելով մոտ 20-ին: