Պապիկ Սի, տատիկ Պեն. Թրամփի 6-ամյա թոռնուհին «դիմել» է Չինաստանի ղեկավարին ու նրա կնոջը (լուսանկարներ, տեսանյութ)

10:47 • 09.11.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որն ասիական շրջագայության շրջանակում գտնվում է Չինաստանում, իր թոռնուհի Արաբելայի՝ չինարենի իմացության փաստն օգտագործում է քաղաքական նպատակներով, գրում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ 71-ամյա նախագահը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ նրան ցույց է տվել 6-ամյա Արաբելայի մասնակցությամբ տեսանյութ, որում աղջնակը չինական երգ է երգում, ինչպես նաև այդ լեզվով բանաստեղծություններ արտասանում:

Տեսանյութում Թրամփի ավագ դստեր՝ 36-ամյա Իվանկայի և նախագահի խորհրդական Ջարեդ Քուշների առաջնեկը կրում է մետաքսից կարված ու առատ ասեղնագործությամբ զարդարված ավանդական չինական հագուստ:

Հետաքրքրական է, որ նախքան ելույթը, Թրամփի թոռնուհին դիմում է Չինաստանի ղեկավարին ու նրա կնոջը՝ ասելով՝ «բարև պապիկ Սի, բարև տատիկ Պեն»: Դրանից հետո նա հարգալից խոնարհում է գլուխն ու սկսում Չինաստանի գեղատեսիլ բնությունը գովերգող երգ կատարել: Սակայն աղջիկն այդքանով չի սահմանափակվել ու բազմաթիվ բանաստեղծություններ է արտասանել:

Նշվում է, որ տեսանյութն արվել է Սպիտակ տանը՝ ԱՄՆ-ի ազգային դրոշի ֆոնին:

Հետաքրքրական է, որ Թրամփի թոռնուհու վիրտուալ ելույթը տեսնելուց հետո Չինաստանի ղեկավարը շատ է տպավորվել ու ասել է, որ փոքրիկը գերազանց գնահատականի է արժանի:

Աղբյուրը հավելում է, որ փոքրիկ Արաբելան վաղ հասակից չինարեն է սովորել թե՛ մանկապարտեզում, թե՛ դայակի հետ: Նրա կրտսեր եղբայրները ևս սովորում են այդ լեզուն:

 

Clip: Donald Trump showed Xi Jinping footage of his granddaughter Arabella (pictured), six, singing in Mandarin and reciting ancient Chinese poetry, during his visit on Wednesday

She was taught well: Arabella, who has her hair pulled back from her face in a high bun, continues to show off her language skills in the online clip

 Journey: President Trump arrived in Beijing on Wednesday and toured the Forbidden City with his Chinese counterpart (pictured) during the official visit