Ճապոնիայում շոուի ժամանակ անօդաչուն մխրճվել է մարդկանց մեջ (տեսանյութ)
YouTube կայքում տարածվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է Ճապոնիայում անցկացվող ռոբոտատեխնիկայի շոուի ժամանակ անօդաչու թռչող սարքը դուրս գալիս վերահսկողությունից ու մխրճվում հանդիսատեսի մեջ:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, 4 կգ քաշով անօդաչուն վնասվածքներ է հասցրել 6 մարդու:
Հրապարակված տեսանյութում ցուցադրված է՝ ինչպես է սարքը բարձրությունից կոնֆետներ գցում ներքև, բայց հետո կտրուկ փոխում է ուղղությունը, միանգամից ցած իջնում ու ի վերջո մխրճվում կանգնած մարդկանց մեջ:
Աղբյուրը հիշեցնում է, որ անօդաչուի անկման հետևանքով մարդու կողմից վնասվածք ստանալու ևս մի դեպք գրանցվել էր փետրվարին: Այն ժամանակ շինհրապարակը լուսանկարող անօդաչուն բախվել էր վերամբարձ կռունկին ու ընկել ներքևում կանգնած մարդու վրա՝ վնասելով նրա դեմքը:










