Նյու Դելին արտակարգ դրություն է հայտարարել ժամ առ ժամ խտացող վտանգավոր մառախուղի պատճառով (լուսանկարներ)

15:00 • 09.11.17

Հնդկաստանի մայրաքաղաքն օդի աղտոտվածության առնչությամբ արտակարգ դրություն է հայտարարել և արգելել քաղաք բեռնատարների մուտքն ու շինարարական աշխատանքները՝ երրորդ օրն անընդմեջ քաղաքում տիրող վտանգավոր մառախուղի և ժամ առ ժամ վատթարացող օդի որակի պատճառով, հայտնում է Reuters-ը:


Ճգնաժամի պատճառը Նյու Դելին շրջապատող ֆերմերային տնտեսություններում հունձքն անօրինական կերպով այրելու գործողություններն են, սահմանափակ հանրային տրանսպորտ ունեցող քաղաքում ավտոմեքենաների արտանետումները և շինարարական փոշին:


ԱՄՆ դեսպանատունը հաշվարկել է, որ օդի մեջ պարունակվող մանր պինդ մասնիկների ինդեքսն (PM 2.5) առավոտյան ժամը 10-ի դրությամբ եղել է 608, մինչ դրա անվտանգ շեմը 50 է:


Քաղաքի բնակիչները բողոքել են գլխացավերից, հազից և աչքերի ցավից:


Քաղաքում շաբաթվա ընթացքում փակվել են դպրոցները: Չորեքշաբթի քաղաքային իշխանություններն արգելել են բեռնատարներին մտնել քաղաք, հրահանգել են դադարեցնել բոլոր տեսակի շինարարական աշխատանքները, իսկ ավտոկայանատեղիների վճարները քառապատիկ բարձրացվել են:

 

 

 

INDIA-ENVIRONMENT-POLLUTION

INDIA-ENVIRONMENT-POLLUTION-SMOG

INDIA-ENVIRONMENT-POLLUTION-SMOG

INDIA-ENVIRONMENT-POLLUTION-SMOG

INDIA-ENVIRONMENT-POLLUTION-SMOG

INDIA-ENVIRONMENT-POLLUTION-SMOG

INDIA-ENVIRONMENT-POLLUTION-SMOG

TOPSHOT-INDIA-ENVIRONMENT-POLLUTION

TOPSHOT-INDIA-ENVIRONMENT-POLLUTION-SMOG

TOPSHOT-INDIA-ENVIRONMENT-POLLUTION-SMOG

TOPSHOT-INDIA-POLLUTION

Cows stand by the side of a road as a truck drives with lights on through smog in Greater Noida, nea

New Delhi struggles with heavily polluted air, India - 07 Nov 2017