Ռուսական մի շարք ԶԼՄ-ների կայքեր չեն աշխատում՝ Եվրոպայում տեղի ունեցած վթարի պատճառով

14:35 • 09.11.17

Ռուսական մի շարք ԶԼՄ-ների կայքեր չեն աշխատում՝ Եվրոպայի ամենախոշոր դատա-կենտրոններից մեկում՝ OVH-ում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով, հայտնում է gazeta.ru-ն:


Կայքի հասանելիության հետ կապված խնդիրների մասին են հայտնել «Վեդոմոստի»-ն, «Ռոսբալտ»-ը, znak.com-ը:


«Խնդիրն առաջացել է պրովայդերի կողմից, տարվում են աշխատանքներ դրա վերացման ուղղությամբ»,- հայտնել են «Վեդոմոստի»-ում:


ԶԼՄ-ներում հայտնում են Եվրոպայում սարքավորումների հետ առաջացած խնդիրների մասին:


Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագիտացած եվրոպական լրատվամիջոցները հայտնել են, որ նոյեմբերի 9-ին ամենահայտնի դատա-կենտրոններից մեկը՝ OVH-ը, բախվել է տեխնիկական խնդիրների, անսարքությունները շարունակվել են արդեն ավելի քան մեկ ժամ: