Մեսսին իր թիմակցին երկրպագու է կարծել

23:46 • 09.11.17

Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին իր թիմակից Սեբաստիան Դրիուսսիին շփոթել է երկրպագու հետ:

Մեսսին համաձայնել է 21-ամյա ֆուտբոլիստի հետ լուսանկարվել այն հյուրանոցի սրահում, որտեղ տեղավորվել է արգենտինական թիմը:

Դրիուսսին, ով ներկա պահին հանդես է գալիս ռուսական «Զենիթում», իրենց համատեղ լուսանկարը հրապարակել է Instagram-ում և գրել. «Շնորհակալություն լուսանկարի համար, մեծն»:

Մեսսին էլ, լուսանկարը տեսնելով համացանցում, ներողություն է խնդրել արգենտինացի հարձակվողից՝ մեկնաբանելով, որ գլխանոցի պատճառով չի ճանաչել նրան: