Սաուդյան Արաբիայում պատմության մեջ առաջին անգամ արքայադուստր է ձերբակալվել
Սաուդյան Արաբիայի վերին իշխանական օղակներում կոռուպցիան արմատախիլ անելուն ուղղված լայնածավալ արշավի շրջանակում երկրի պատմության մեջ առաջին անգամ արքայադուստր է ձերբակալվել: Այս մասին հայտնում է arabi21.com կայքը՝ մանրամասնելով, որ խոսքը Ռիմ բինթ ալ Վալիդ իբն Թալալի մասին է, որը ձերբակալվել է նոյեմբերի 8-ին:
Դրանից օրեր առաջ կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով ձերբակալվել էր արքայադստեր հայրը՝ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Ալ Վալիդ իբն Թալալ ալ Սաուդը:
Միլիարդատեր ներդրողը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի զարմիկն է, որի կարողությունը 2007թ. հեղինակավոր Forbes հանդեսը գնահատել էր 21.5 մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայի թագավոր և թագաժառանգ արքայազնի կողմից ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովի հրամանով կալանավորվել էր 11 արքայազն, ինչպես նաև գործող ու նախկին նախարարներ:










