Օդեսայի օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է՝ ռումբի մասին հաղորդագրության պատճառով

15:50 • 10.11.17

Օդեսայի օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է՝ ռումբի մասին հաղորդագրության պատճառով, իրավապահներն իրականացնում են մարդկանց տարհանում: Այդ մասին ուրբաթ հայտնել է Ուկրաինայի ազգային ոստիկանության Օդեսայի շրջանային վարչության մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Այսօր՝ ժամը 12:00-ին, «Օդեսա» միջազգային օդանավակայանի տնօրենի գրասենյակ է զանգահարել անհայտ տղամարդ և հայտնել, որ օդանավակայանի ավտոկայանատեղիում մեքենա է կանգնած, որի մեջ պայթուցիկ սարք կա»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում:


Դեպքի վայրում աշխատում են իրավապահները, իրականացվում է մարդկանց տարհանում, օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է: