Շումախերի ընտանիքը հույս ունի, որ «բժշկական հրաշք» տեղի կունենա
Գերմանացի ավտոմրցարշավորդ Միխայիլ Շումախերի ընտանիքը հույս ունի, որ «բժշկական հրաշք» տեղի կունենա: Նրանք հաղորդակցության նշաններ են ստանում լեգենդար մարզիկից:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ վկայակոչելով գերմանական լրատվամիջոցները, ընտանիքի ընկերը հայտնել է, որ «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոնը «կյանքի նշաններ է ուղարկում իր հեռավոր աշխարհից»՝ գտնվելով Ժնևի իրենց տանը:
Հիշեցնենք, որ գերմանացի մարզիկը գլխի լուրջ վնասվածք է ստացել Ֆրանսիական Ալպերում 2013-ի դեկտեմբերին դահուկային զբոսանքի ժամանակ:Այս 4 տարվա ընթացքում Շումախերը նախ կոմայի մեջ է գտնվել, ապա դուրս գալով կոմայից՝ վերականգնողական ինտենսիվ բուժում է ստացել:
Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, «կարմիր բարոնի» հասակը կոմայում գտնվելիս նվազել է 14 սմ-ով, իսկ քաշը հասել է 45 կգ-ի:










