Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ապագան չպետք է կախված լինի «բռնապետի խեղաթյուրված երևակայություններից». Թրամփ
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ապագան չպետք է կախված լինի «բռնապետի խեղաթյուրված երևակայություններից»: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Կորեական թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակի մասին, հայտնում է The Daily Mail-ը:
ԱՄՆ նախագահն այդ մասին հայտարարել է Դանանգում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում:
«Այս տարածաշրջանի և այս հրաշալի մարդկանց ապագան չպետք է բռնի նվաճումների և միջուկային շանտաժի վերաբերյալ բռնապետի խեղաթյուրված երևակայությունների պատանդը լինի»,- ասել է Թրամփը:
Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կորեայի խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում հայտարարել էր, որ ամերիկացիները և հարավկորեացիները երազում են ազատ և անվտանգ Կորեական թերակղզու և ընտանիքների վերամիավորման մասին:
«Մենք երազում ենք ազատ Կորեայի, անվտանգ թերակղզու և կրկին վերամիավորված ընտանիքների մասին… Եվ որպեսզի միջուկային սարսափը փոխարինվի խաղաղության գեղեցիկ խոստումով»,- ասել էր Թրամփը:










