Ռուսաստանում ձերբակալել են 65-ամյա «օրենքով գողի» (տեսանյութ)

13:42 • 10.11.17

ՌԴ Մոսկվայի մարզի Րեպնիկովո գյուղում քրեական հետախուզության վարչության աշխատակիցները ոստիկանության հատուկջոկատայինների հետ համատեղ անցկացրած հատուկ գործողության ընթացքում ձերբակալել են «Զախար» անունով հայտնի քրեական հեղինակություն Ալեքսանդր Զախարովին, այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչին:

65-ամյա «օրենքով գողը» նախկինում բազմաթիվ դատվածություններ է ունեցել: Նրան ձերբակալելիս քրեական հետախուզության վարչության աշխատակիցները գտել են նաև ինքնաշեն ատրճանակ և 28 փամփուշտ, բացի այդ՝ նրա մոտից առգրավվել է շուրջ 6 գրամ մարիխուանա:

ՌԴ ՆԳՆ-ն հրապարակել է քրեական հեղինակության ձերբակալությունը ցուցադրող տեսանյութ:

Նշենք, որ «օրենքով գողը» հայտնի է տարիներ առաջ բանտում կովկասցի քրեական հեղինակությունների դեմ տարած պայքարով, որում, սակայն, հաջողության չի հասել: Այդ ժամանակվանից ի վեր քրեական աշխարհում նրան սովոր են համարել որպես ծայրահեղ ազգայնական: