ԱՄՆ Կոնգրեսի անդամները մտադիր են սահմանափակել երկրի նախկին նախագահների կենսաթոշակների չափը՝ հասցնելով տարեկան 200.000-ի
ԱՄՆ Կոնգրեսի անդամները մտադիր են սահմանափակել երկրի նախկին նախագահների կենսաթոշակների չափը՝ հասցնելով տարեկան 200 հազար դոլարի: Այդ մասին հայտնել է The Washington Examiner-ը՝ նշելով, որ այժմ ապրող հինգ նախկին նախագահները ստանում են մոտ 205 հազարական դոլար:
Լրատվամիջոցի տվյալներով՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաջորդ շաբաթ քվեարկելու է համապատասխան օրենքի նախագծի վերաբերյալ, որի նախաձեռնողը հանրապետական կոնգրեսական Ջոդի Հայսն է:
«Արդար կլինի նվազեցնել հարկատուների հաշվին նախկին նախագահների ֆինանսական աջակցությունը, որոնք պարզապես այդ օգնության կարիքը չունեն»,- ասել է նա:
Կենսաթոշակի կրճատումից բացի՝ օրենքի նախագիծը նախատեսում է տարեկան մինչև 500 հազար դոլար իջեցնել յուրաքանչյուր նախկին նախագահին գրասենյակի վարձակալման և օգնականների թիմի աշխատանքի վճարման համար միջոցների հատկացումը: Հինգ տարուց այդ գումարն ավտոմատ կերպով կնվազի մինչև 350 հազար դոլար, իսկ ևս հինգ տարուց կհասնի 250 հազար դոլարի:










