Իրանի հարավում Սու-22 օդանավ է կործանվել. օդաչուն զոհվել է
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմական օդուժին պատկանող Սու-22 օդանավը կործանվել է երկրի հարավում:
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտնել է ԻՀՊԿ-ի հանրային կապերի վարչությունը՝ մանրամասնելով, որ օդաչուն զոհվել է:
«Սու-22 ռազմական օդանավը կործանվել է առավոտյան ժամը 8-ին՝ Ֆարս նահանգում զորավարժանքների ժամանակ: Օդաչուն տեղում մահացել է»,-ասվում է հայտարարությունում:










