Ֆիլիպինների նախագահը հանդիպել է Թրամփի հետ

13:45 • 11.11.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վիետնամում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում հանդիպել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հետ, հայտնում է Rappler-ը:


Դուտերտեի օգնական Քրիստոֆեր Գոն լրագրողներին ուղարկել է երկու առաջնորդների ֆոնին արված իր «սելֆին»:


Հաղորդվում է, որ Դուտերտեն և Թրամփը փոխանակվել են ձեռքսեղմումով և միմյանց ասել «Մինչ վաղը»:


Նշենք, որ Ֆիլիպիններում բողոքի ցույցեր են սկսվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցին ընդառաջ: Ցուցարարները ծրագրում են նոյեմբերի 13-ին այրել ԱՄՆ նախագահի խրտվիլակը, նաև բողոքի ցույցեր անցկացնել։


Նոյեմբերի սկզբին Թրամփը նախագահի պաշտոնում առաջին ասիական շրջագայությունն է սկսել։ Նա արդեն այցելել է Ճապոնիա, Հարավային Կորեա, Չինաստան, Վիետնամ։ Ֆիլիպիններում ԱՄՆ նախագահը կգտնվի նոյեմբերի 12-14-ը։


Մանիլայում ուրբաթ մեկնարկել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի 31-րդ գագաթնաժողովը, հիմնական միջոցառումները նախատեսված են նոյեմբերի 13-14-ին։


Հիշեցնենք, որ նախկինում Դուտերտեն մի շարք վիրավորական արտահայտություններ էր արել՝ ուղղված ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային. Ֆիլիպիններրի նախագահն Օբամային «անառակի որդի էր անվանել»: Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն նախկինում սպառնացել էր երկրից դուրս հանել ամերիկացի զինվորականներին՝ ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունների պատճառով: Այնուամենայնիվ, մայիսին Թրամփն իրարանցում էր առաջացրել Պետդեպում՝ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեին ԱՄՆ հրավիրելով: