Իրաքցի զինվորականներն ազատագրել են «Իսլամական պետության» վերջին հենակետը երկրում

22:42 • 11.11.17

Իրաքցի զինվորականներն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ամբողջությամբ ազատագրել են երկրի արևմտյան Ռումանա շրջանն ու 9 գյուղ, որոնք տեղակայված են Սիրիայի հետ սահմանին:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, իրաքյան ուժերը Ռումանա շրջանի գրոհն սկսել են շաբաթ առավոտյան: Նրանց հաջողվել է ազատագրել նաև Ռավա քաղաքը, որն իսլամիստների վերջին հենակետն էր երկրում:

«Զինվորական ստորաբաժանումներն ու աշխարհազորային ջոկատները հատել են Եփրատ գետը և վերահսկողություն են սահմանել Ռումանայի կամրջի նկատմամբ և ազատագրել են Ռումանա շրջանն ամբողջությամբ»,- ասված է գործողությունների համակարգման հրամանատար Աբդել Ամիր Յարալայի հայտարաության մեջ:

Ինչպես նա հավելել է, ստորաբաժանումներին հաջողվել է մոտենալ սիրիա-իրաքյան սահմանին և շարունակում են իրենց առաջխաղացումը: