Իսրայելն իրենց տներից կվտարի պաղեստինցիների 50 ընտանիք

17:22 • 11.11.17

Իսրայելը պահանջել է Հորդանանի հետ սահմանակից Հյուսիսային Ալ-Աղվա շրջանում բնակվող 50 պաղեստինցի ընտանիքի հեռանալ իրենց տներից, որոնց տեղում ռազմական պոլիգոն է կառուցվելու:


Ինչպես «Անադոլու» գործակալությանը հայտնել է Հյուսիսային Ալ-Աղվար շրջանի գյուղական բնակավայրերի խորհրդի ներկայացուցիչ Մեհդի Դերաղիմեն, պահանջները վերաբերում են Այն ալ-Խուլվա և Ումուլ-Ջիմալ բնակավայրերում բնակվող պաղեստինական ընտանիքներին: Տներից հեռանալու համար նրանց ութ օր է տրամադրվել:


Որոշումը կայացվել է նոյեմբերի սկզբին Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատար Ռունի Նումի կողմից:


Դերաղիմեի խոսքերով՝ իսրայելցի զինվորականները ցանկացած պահի կարող են գործողություն իրականացնել՝ տների բնակիչներին վտարելով: