Իսրայելը սիրիական անօդաչու է խոցել Գոլանի բարձունքներում
Իսրայելական բանակը շաբաթ անօդաչու է խոցել Գոլանի բարձունքներում: Իսրայելի օդային տարածք ներխուժած անօդաչուն խոցելու համար կիրառվել է Patriot հրթիռը:
Ինչպես հայտնում է DW.com-ը՝ մեջբերելով իսրայելական բանակի թվիթերյան հաղորդագրությունը, խոսքը, հավանաբար, ռուսական արտադրության անօդաչուի մասին է, որը պատկանել է սիրիական զինված ուժերին:
«Դա հետախուզական անօդաչու էր, ոչ թե մարտական, ներկա պահին մենք ստուգում են՝ արդյոք որևէ կապ կա Իրանի կամ «Հեզբոլլահի» հետ», - ասել է իսրայելական բանակի ներկայացուցիչը:
Իսրայելը վերահսկողություն է հաստատել Գոլանի բարձունքներում 1967-ին տեզի ունեցած Վեցօրյա պատերազմի արդյունքում:










