Հարավային Կորեայում ձերբակալել են պաշտպանության նախկին նախարարին

10:36 • 11.11.17

Հարավային Կորեայում ձերբակալել են պաշտպանության նախկին նախարար Կիմ Գվան Չժինին։ Նա ձերբակալվել է ընդդիմության իմիջին վնաս հասցնելու նպատակով կիբեռանվտանգության ստորաբաժանումն օգտագործելու համար, հայտնում է ria.ru-ն՝ «Ռոնհապ» գործակալությանը հղումով։


Նրա ձերբակալման հրամանը տրվել է Սեուլի Կենտրոնական շրջանային դատարանի կողմից։


Կիմ Գվան Չժինը, ինչպես կարծում է քննությունը, պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ օգտագործել է կիբեռանվտանգության հարցերով ստորաբաժանումը՝  պահպանողականների օգտին հանրային կարծիքի վրա ազդելու համար, որոնք այդ ժամանակ գտնվել են իշխանության ղեկին։


Կիմը գլխավորել է ռազմական գերատեսչությունը 3.5 տարվա ընթացքում՝ սկսած 2010 թվականից։