ԱՄՆ-ում քաղաքապետը հրաժարական է տվել ու մահացել (լուսանկարներ)

10:27 • 11.11.17

Ամերիկյան Փենսիլվանիա նահանգում մահացած է հայտնաբերվել 23-ամյա Բրենդոն Վենտցը, որը զբաղեցնում էր Մաունտ Կարբոն փոքր քաղաքի քաղաքապետի պաշտոնը:

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, դիահերձման արդյունքները դեռևս չեն հրապարակվել:

Հետաքրքրական է, որ երիտասարդ Վենտցը մահանալու նախօրեին լքել էր քաղաքապետի պաշտոնը, քանի որ ընտանիքը որոշել էր այլ քաղաք տեղափոխվել:

Աղբյուրը մանրամասնում է, որ Վենտցը քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2016թ. փետրվարից: Բացի այդ, նա ցանկանում էր գրող դառնալ ու սովորում էր համալսարանում:

 

Նշենք, որ Մաունտ Կարբոնն ունի 91 բնակիչ։

 

 Public servant: Wentz (far right) followed his mother (pictured left) and grandmother into public service

He had resigned his post the day before   Brandon Wentz, 23, the mayor of Mount Carbon, Pennsylvania, was found dead Thursday morning