Թուրքիայում ձերբակալել են իր 3 երեխային պատանդ վերցրած տղամարդուն

09:41 • 11.11.17

Թուրքական Իզմիրում ձերբակալել են տղամարդուն, որը պատանդ էր վերցրել իր 3 երեխաներին:

Ինչպես նշում է «Միլլիյեթ»-ը, միջադեպի մասին ոստիկանություն էր ահազանգել տղամարդու կինը:

Ավելի ուշ պարզվել է, որ կնոջ ու ամուսնու միջև անհայտ պատճառներով վեճ է ծագել, ինչից հետո զինված տղամարդն իր 4 երեխայից 3-ին պատանդ է վերցրել:

Դեպքի վայր ժամանած իրավապահները ձերբակալել են տղամարդուն, ազատ արձակել երեխաներին, որոնք այնուհետև հոսպիտալացվել են: