Ինդոնեզիայի թանգարաններից մեկում սկանդալ է ծագել Հիտլերի արձանի պատճառով

12:29 • 12.11.17

Ինդոնեզիայի De Arca մոմե արձանների թանգարանի ղեկավարությունը ստիպված է եղել ցուցադրությունից հեռացնել Ադոլֆ Հիտլերի արձանը՝ իրավապաշտպանների քննադատությունից հետո: Այս մասին հայտնում է Sky News-ը:

Հայտնի է, որ մոմե արձանը 2014 թվականից գտնվել է Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի մուտքի մոտ՝ Arbeit macht frei («Աշխատանքն ազատագրում է») տախտակի կողքին: Քանդակը դարձել է սելֆիի համար ամենատարածված օբյեկտներից մեկը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Հիտլերի ֆիգուրին ուշադրություն է դարձրել «Սիմոն Վիզենտալի կենտրոն» հրեական իրավապաշտպան կազմակերպությունը: Կենտրոնի ղեկավար Աբրահամ Կուպերի խոսքով՝ այս ցուցադրության մեջ «ամեն ինչ սխալ է»:

«Բարդ է արտահայտել՝ ինչքան արհամարհելի է սա: Հետևի ֆոնը գարշելի է: Սա ուղղակի ծաղրում է զոհերին, որոնք մի անգամ մտել են դարպասներից ներս, սակայն այլևս դուրս չեն եկել այնտեղից», - ասել է Կուպերը:
 

Թանգարանի կառավարիչ Ջեյմի Միսբախի խոսքով՝ ցուցահանդեսի կազմակերպիչները չեն ցանկացել վիրավորել ոչ մեկին:

«Մենք չենք ցանկացել զայրույթ առաջացնել: Հիտլերի ֆիգուրը գտնվում է թանգարանում կրթական նպատակներով», - ասել է Միսբախը: