Քեյթ Միդլթոնը վերադառնում է ակտիվ կյանքի. նա մասնակցել է բրիտանացի զինվորների հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)
Նոյեմբերի 11-ին Լոնդոնում անցկացվել է Festival of Remembrance ամենամյա համերգը, որը նվիրվում է պատերազմի տարիներին զոհված բրիտանացի զինվորների հիշատակին:
Ինչպես գրում է Mail.ru-ն, զինվորների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու եկել էին թագավորական ընտանիքի անդամները՝ Քեյթ Միդլթոնը, Էլիզաբեթ Երկրորդը, արքայազն Ֆիլիպը, արքայազն Չարլզը և նրա կինը՝ Կամիլան:
Հանրային ելույթի համար 35-ամյա դքսուհին ընտրել էր թավշյա մուգ գույնի վերարկու՝ Catherine Walker-ից և սև կոշիկներ՝ Gianvito Rossi-ից: Ինչպես նշվում է, Միդլթոնը, որը երրորդ երեխային է սպասում, վերջապես վերադառնում է ակտիվ կյանքի. վերջերս նա բարեգործական միջոցառման շրջանակներում հանդիպել էր սպորտով զբաղվող երեխաներին և նրանց հետ թենիս խաղացել:











