Ադլերում տղամարդը փորձել է ինքնահրկիզվել անցորդների աչքի առաջ
Ռուսաստանի Ադլեր քաղաքում տեղի բնակիչներից մեկը փորձել է ինքնահրկիզվել մարդկանց աչքի առաջ, այս մասին գրում է ռուսական lenta.ru կայքը:
Տղամարդը բարձրացել է իր իսկ ավտոմեքենայի վրա, ինչ-որ բաներ բղավել ու անգամ անցորդներից խնդրել իր համար նռնակ բերել, փաստում են ականատեսները:
«Դեպքի վայր միանգամից ժամանեցին ոստիկաններ, շտապօգնություն և հրշեջ-փրկարարական ծառայությունը: Ոստիկանները ձերբակալեցին նրան ու տարան», - պատմում է Ադլերի բնակիչը, ով դեպքի ժամանակ անցնելիս է եղել նույն փողոցով:
Ոսիկանության պնդմամբ՝ տղամարդը բենզին էր լցրել սեփական մեքենայի վրա, բարձրացել վրան ու սպառնացել, որ կինքնահրկիզվի: Քաղաքացու նման վարքի պատճառները դեռևս չեն հայտնի չեն:
Այս տարվա օգոստոս ամսին Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքի բնակիչը բենզինի միջոցով ինքնահրկիզվել էր խանութներից մեկի վաճառողուհու հետ վեճից հետո: Այրվածքներով հիվանդանոց տեղափոխված տղամարդուն փրկել չէր հաջողվել:










