Ֆրանսիայից ժամանած զույգը Վենետիկում գոնդոլա է առևանգել
Ֆրանսիացի զբոսաշրջիկները լույս երկուշաբթի Վենետիկում գոնդոլա են առևանգել, հայտնում է ANSA գործակալությունը:
Զույգը՝ 29-ամյա կինը և 41-ամյա տղամարդը ցանկանում էին «ռոմանտիկ զբոսանք» իրականացնել: Արդյունքում՝ նրանք չեն կարողացել կառավարել գոնդոլան: Նրանց նկատել է տեղի բնակիչներից մեկը, ով էլ հայտնել է դեպքի մասին ոստիկանությանը:
Զույգը հայտնվել է բարդ իրավիճակում նաև եղանակային պայմանների պատճառով, իրավիճակը վատթարացրել է տեղացող անձրևը և ուժեղ քամին: Վերջիվերջո, նրանց օգնության է հասել ոստիկանական նավը:










