ՌԴ դաշնային խորհուրդը կարող է դեկտեմբերի 15-ին նշանակել նախագահական ընտրությունների օրը

20:22 • 13.11.17

Ռուսաստանի նախագահի ընտրությունների ամսաթիվը կարող է նշանակվել դեկտեմբերի 15-ին անցկացվելիք նիստի ժամանակ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության դաշնային ժողովի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ալեքսանդրովը:

«Ամենայն հավանականությամբ, սա տեղի կունենա դեկտեմբերի 15-ի նիստի ժամանակ: Այդ օրը մենք պլանավորում ենք լուծել նախագահական ընտրությունների օրը նշանակելու հարցը», - մեջբերում է РИА Новости-ն Ալեքսանդրովի խոսքը:

Նշվում է, որ գործող օրենսդրության համաձայն՝ Դաշնության խորհուրդը պետք է նշանակի նախագահական ընտրությունները դեկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում:

Հայտնի է, որ ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն 2018 թվականի մարտին: