Աշտարակի 27-ամյա բնակչուհուն տեղափոխել են անծանոթի ավտոմեքենա, այնուհետև դանակարհված վիճակում՝ հիվանդանոց
Նախօրեին Արմավիրի մարզում դանակահարության դեպք է գրանցվել: Tert.am-ի տեղեկություններով 27-ամյա աղջիկ է դանակահարվել, ում տեղափոխել են «Էջմիածին» բժշկական կենտրոն:
Բժշկական կենտրոնից Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել կտրած-ծակած վերք ախտորոշմամբ.«Վնասվածքներ են հայտնաբերվել քաղաքացուհու վերջույթների ու կրծքավանդակի շրջանում»:
Բժշկական կենտրոնից հայտնեցին, որ քաղաքացին այսօր առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից:
Tert.am-ի տեղեկություններով դանակահարված քաղաքացին Աշտարակ քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ է: Դեպքը գրանցվել է անծանոթին պատկանող մեքենայի մեջ, որտեղ նշված քաղաքացուհին և ևս մեկը տեղափոխվել են իրենց կամքին հակառակ: Երկու ուղևորներից մեկը փախել է, մյուսին կտրած-ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխել են բժշկական կենտրոն:










