«Արմավիր» ՔԿՀ 6-րդ մասնաշենքը չի տրվել «գողականներին». ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն հերքում է մամուլի տեղեկությունը
«Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված լուրն այն մասին, թե «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների տեղափոխման գործընթաց է սկսվել, և 6-րդ մասնաշենքը իբր «տրվել է» «գողականներին», իրականությանը չի համապատասխանում:
Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։
««Արմավիր» ՔԿՀ-ում ընդհանրապես դատապարտյալների զանգվածային շարժ չի իրականացվել»,-հայտնում են գերատեսչությունից:
Հիշեցնենք, որ ««Ժողովուրդ» օրաթերթն այսօր տեղեկություն էր հրապարակել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների տեղափոխության գործընթաց է սկսվել: Մասնավորապես, ըստ թերթին հասած լուրերի, «Արմավիր» ՔԿՀ ղեկավարությունը որոշել է «գողականների» համար հատուկ շենք հատկացնել, մասնավորապես՝ 6-րդ մասնաշենքը տրվել է «գողականներին», իսկ ահա 6-րդ մասնաշենքի դատապարտյալներին տեղափոխել են խիստ ռեժիմային կորպուս:










