ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ինքնաթիռները փորձել են խանգարել ռուսական օդուժի գործողությանը. ՌԴ ՊՆ

14:23 • 14.11.17

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հարվածային ինքնաթիռները փորձել են թույլ չտալ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի  ավիացիային հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ուղղությամբ սիրիական Ալ-Բուքեմալ քաղաքի շրջանում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը:


«Կառավարական զորքերի հարվածների տակից Աբու Քեմալից (Ալ-Բուքեմալ) հեռացող ԻՊ գրոհայինների անվտանգ դուրսբերման համար կոալիցիայի ավիացիան փորձել է խոչընդոտել այդ շրջանում գործող Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներին»,- ասված է հաղորդագրությունում:


Ինչպես հայտնել են գերատեսչությունում, այդ նպատակով «կոալիցիայի» հարվածային ինքնաթիռները մտել են Ալ-Բուքեմալի շուրջը հայտարարված 15-կիլոմետրանոց գոտու օդային տարածք՝ ՌԴ օդատիեզերական ուժերի աշխատանքին խոչընդոտելու համար: