Կալիֆոռնիայում անհայտ անձը կրակ է բացել դպրոցի տարածքում

23:07 • 14.11.17

Կալիֆոռնիայում անհայտ անձը կրակ է բացել նախակրթական դպրոցի տարածքում, ինչի հետևանքով նախնական տվյալների համաձայն՝ 3 մարդ զոհվել է:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ մեջբերելով տեղի շերիֆի օգնական Ֆիլ Ջոնսթոնի խոսքը, հրաձիգը վնասազերծվել է: Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան Թիհամա շրջանում:

«Ինձ հայտնի է, որ աշակերտներից մի քանիսին դեպքի վայրից տեղափոխել են ուղղաթիռով», - նշել է շերիֆի օգնականը: