Կիևի դիահերձարանի աշխատողները սաստիկ ցրտի պատճառով չեն հանձնում հանգուցյալների դիերը

09:51 • 14.11.17

Կիևում գործող 2 քաղաքային դիահերձարանից մեկի աշխատակիցները դադարել են դիահերձման ու դիերի հանձնման գործողությունները՝ պատճառաբանելով, որ չեն կարողանում աշխատել սաստիկ ցրտի պայմաններում:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, դիահերձարանի ջեռուցումը դեռևս չի միացվել, իսկ տաք ջուր չկա ամառվանից: Ստեղծված իրավիճակում աշխատակազմը հրաժարվում է աշխատել:

«Ձեռքերդ երկու րոպե պահում ես սառը ջրի տակ ու դրանք կապտում են, անշարժանում: Բացի այդ, մի քանի մարդ արդեն հիվանդացել է: Այլևս ուժ չունենք այս ամենին դիմանալու համար»,բողոքել է դիահերձարանի աշխատողներից մեկը:

Հայտնի է, որ հաստատության աշխատակազմի 1/3-րդն արդեն հիվանդ է:

Այժմ դիահերձարանը ժամանակավորապես փակ է և կվերաբացվի միայն ջեռուցման հարցը լուծվելուց հետո: