Լեդի Գագան և Ջո Բայդենը կենտրոններ կբացեն սեռական բռնության զոհերի համար
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան և ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը կենտրոններ կբացեն սեռական բռնության զոհերի համար, հայտնում է Entertainment Weekly-ն:
«Այժմ ես աշխատում եմ Լեդի Գագայի հետ»,- ասել է Բայդենը: Նրա խոսքերով՝ նախատեսվում է ստեղծել երկարաժամկետ օգնություն տրամադրող կենտրոններ:
ԱՄՆ նախկին փոխնախագահի ներկայացուցիչը հստակեցրել է, որ քաղաքական գործիչը և երգչուհին իսկապես քննարկում են այդ հարցը, բայց քննարկումները դեռ նախնական փուլում են:
Երգչուհուց այդ տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություններ դեռ չեն ստացվել:










