Նոր Մոսկվայում 17 հարկանի շենքի բնակիչները տարհանվում են ուժեղ ծխի պատճառով

19:08 • 14.11.17

Մոսկվայի արևմտյան մասում՝ Նոր Մոսկվա թաղամասում, փրկարարները տարհանում են 17 հարկանի շենքի բնակիչներին, ինչի պատճառն ուժեղ ծուխն է: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ԱԻՆ-ի ներկայացուցիչը:

«Ծխի աղբյուրը գտնվում է շինության 11-րդ հարկում, անցկացվում է տարհանում»,-ասել է գործակալության զրուցակիցը: Այժմ փրկարարները պարզում են՝ արդյոք շենքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես РИА Новости-ին հաղորդել է արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրը, տունը գտնվում է Նովո-Պերեդելկինո թաղամասի Շոլոխովի փողոցում: