«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է Արմավիրի մարզում

12:33 • 14.11.17

Այսօր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի էր դիմել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Թելման Ալավերդյանը։ Քիչ առաջ վերջինս հայտնաբերվել է: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։ 

Նա ասաց, որ կալանավորը հայտնաբերվել է իրավապահ մարմինների կողմից։

«ՀՀ ոստիկանության և քրեակատարողական ծառայության աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արմավիրի մարզից հայտնաբերվել և բերման է ենթարկվել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից փախուստի դիմած «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Թելման Ալավերդյանը»,-ասաց Ղլեչյանը։