ՌԴ ՊՆ օգտագործել է վիդեոխաղից կադրեր՝ որպես ԱՄՆ-ի կողմից ԻՊ-ի ահաբեկիչների աջակցության ապացույց. CIT (լուսանկարներ, տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը որպես Սիրիայում ԱՄՆ-ի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակցության «ապացույց» հրապարակել է բջջային խաղից ստացված պատկերները: Այդ մասին Twitter-ում հայտնել է Conflict Intelligence Team խումբը:
Ավելի վաղ երեքշաբթի Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ին ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը հրաժարվել է օդային հարվածներ հասցնել Աբու-Քեմալ քաղաքից նահանջող «Իսլամական պետության» ահաբեկիչների ուղղությամբ:
Որպես այդ տեղեկությունների «անհերքելի ապացույց»` գերատեսչությունը հրապարակել է լուսանկար, որը, ինչպես պարզել են Conflict Intelligence Team-ում, պատկեր է «AC-130 Gunship Simulator: Special Ops Squadron» խաղից:
Բացի այդ գերատեսչության հրապարակած լուսանկարների մի մասն իրականում եղել է 2016 թվականին համացանցում Իրաքի պաշտպանության նախարարության գործողությունների տեսանյութերից կադրեր:
















