Տաջիկստանում տեղի կունենա ՀԱՊԿ զորավարժությունների պաշտոնական բացումը
Երեքշաբթի Տաջիկստանում տեղի կունենա ՀԱՊԿ հավաքական ուժերի հակաահաբեկչական զորավարժությունների բացման արարողությունը: Զորավարժությունները նվիրված են լեռնային գոտիներում անօրինական զինված խմբավորումների ոչնչացման համատեղ գործողությունների մշակմանը, հայնտում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Զորավարժությունները շարունակվելու են մինչև նոյեմբերի 20-ը: Ինչպես սպասվում է, բացման արարողությանը կմասնակցի ՀԱՊԿ միավորված շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը: Չի բացառվում, որ բացմանը ներկա կլինի նաև Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոն: Զորավարժությունների ակտիվ փուլում մասնակցելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Ինչպես ավելի վաղ հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունում, զորավարժությունները կրում են «զուտ պաշտպանական բնույթ»: Դրանք «Մարտական եղբայրություն 2017» ՀԱՊԿ օպերատիվ-ռազմավարական զորավարժության եզրափակիչ փուլն են:










