Արագածոտնի մարզում ճակատ-ճակատի բախվել են Volkswagen-ները, կան զոհեր և վիրավորներ Shamshyan.com

21:54 • 15.11.17

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen մակնիշի 20 ՏՏ 360 համարանիշի և Volkswagen մակնիշի 34 NQ 375 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ 2 հոգի մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշութամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։