Բերդում 32-ամյա տղամարդու դանակահարության փաստով քրեական գործ է հարուցվել

20:06 • 15.11.17

Նոյեմբերի 15-ին Բերդում գրանցված դանակահարության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

«Գրանցված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը  ծանր վնաս պատճառելը»։

Հիշեցնենք,որ այսօր Բերդ քաղաքում երիտասարդների միջև վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ:

Բերդ բժշկական կենտրոնի աշխատակիցը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ հիվանդանոց տեղափոխվածը 22-ամյա Գ.Բ.-ն է:

«Երիտասարդը կտրած-ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, և ենթարկվել է վիրահատության: Վիրահատությունն ավարտվել է, այն նորմալ է անցել»,-հայտնել էին հիվանդանոցից:

Tert.am-ի տեղեկություններով դանակահարողի ինքնությունը պարզվել է, նա Բերդ տարածաշրջանի բնակիչ է: