Ներգաղթյալների հայտնաբերման հարցում Լիբիային ԵՄ-ի օգնելու քաղաքականությունն «անմարդկային» է. ՄԱԿ

12:07 • 15.11.17

Միջերկրական ծովը հատելու փորձ անող ներգաղթյալներին հայտնաբերելու և նրանց ձերբակալելու հարցում Լիբիայի իշխանություններին օգնելու Եվրամիության քաղաքականությունն «անմարդկային» է: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ը, հաղորդում է BBC-ն:


ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը մեղադրել է եվրոպական երկրներին Լիբիայի հետ ձեռքբերված պայմանավորվածության վերաբերյալ նախազգուշացումներն արհամարհելու համար:


Իշխանությունները հայտնել են, որ դրա հետևանքով՝ ձերբակալվածների թիվը կտրուկ աճել է՝ հասնելով մոտ 20 000-ի:


Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը նշել է, որ Լիբիայումձ երբակալվածները պահվում են անմարդկային պայմաններում՝ առանց առաջին անհրաժեշտության պարագաների հասանելության:


«Արդեն իսկ սարսափելի իրավիճակն այժմ աղետալի է դարձել»,- ասել է Հուսեյնը՝ կոչ անելով միջազգային համայնքին աչքերը չփակել խնդրի վրա: