Բերդում 32-ամյա երիտասարդ է դանակահարվել
Այսօր Բերդ քաղաքում երիտասարդների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պառավաքարի համայնքապետ Ռոլանդ Մարգարյանը:
Բերդ բժշկական կենտրոնի աշխատակիցը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխվածը 32-ամյա Գ.Բ.-ն է:
«Երիտասարդը կտրած-ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, և ենթարկվել է վիրահատության: Վիրահատությունը քիչ առաջ ավարտվել է, այն նորմալ է անցել»,-հայտնեցին հիվանդնոցից:
Tert.am-ի տեղեկություններով դանակահարողի ինքնությունը պարզվել է, նա Բերդ տարածաշրջանի բնակիչ է:










