ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողների գործերը կքննվեն առանձին. մեկ վարույթում քննելու միջնորդությունը մերժվեց
Ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողների 3 գործերը չեն միացվի:
Դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց փաստաբան Հայկ Ալումյանի՝ երեք գործերը մեկ վարույթում քննելու միջնորդությունը, որին միացել էին նաև գործով ամբաստանյալներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդվարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի պաշտպանները:
Այսօրվա նիստին ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրեց 3 անջատ մասերն իրար միացնելու և մեկ վարույթում քննելու միջնորդություն՝ հիմնավորելով, որ գործի մեկ վարույթում քննելը բխում է արդար դատաքննության շահերից:
Դատախազն առարկեց՝ ասելով, որ միջնորդությունն անհիմն է: Միջնորդությունը քննելուց հետո
դատավորը մերժեց այն:
Դատական նիստը շարունակվում է:










