Ջիգարխանյանի աշխատասենյակում գաղտնալսող սարքերի հայտնաբերումից հետո քրեական գործ է հարուցվել

16:51 • 15.11.17

Մոսկվայում քննիչները քրեական գործ են հարուցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի թատրոնի աշխատասենյակում գաղտնալսող սարքերի հայտնաբերման առնչության:

Ինչպես հայտնում է interfax.ru-ն, քաջատեղյակ աղբյուրներին հղումով, քրեական գործով անցնող մարդ դեռևս չկա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի տանը՝ հայտնաբերելով դերասանի՝ ավելի վաղ կորած անձնագիրը, ինչպես նաև նրա բժշկական թղթերը:

Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի ու նրա կնոջ շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր հոկտեմբերի կեսին: Հայտնի է, որ դերասանը հոսպիտալացվել էր Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ խոշոր վեճի ժամանակ ինքնազգացողության վատացման պատճառով: Այնուհետև Ջիգարխանյանը կնոջը «գող», «սրիկա» էր անվանել՝ նրան մեղադրելով իր ունեցվածքը՝ այդ թվում նաև 3 բնակարանը յուրացնելու համար: 

Բացի այդ, Ջիգարխանյանը կնոջը հեռացրել է իր իսկ հիմնած դրամատիկական թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնից: Դրանից հետո Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հեռացել է Ռուսաստանից՝ խոստանալով կրքերը հանդարտվելուն պես վերադառնալ:

Այնուհետև Ջիգարխանյանը կնոջից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել: Հայտնի է, որ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան տվել է իր համաձայնությունն ամուսնալուծության համար և ամուսնալուծության գործընթացը մեկնարկելու է նոյեմբերի 27-ին:

Ավելի վաղ իրավապահ մարմինները ներկայացնող աղբյուրը պատմել է, որ Ջիգարխանյանի հիմնած ու նրա անունը կրող դրամատիկական թատրոնը 2 տարի ղեկավարելու ընթացքում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան թատրոնից օֆշորներ է տեղափոխել մոտ 80 մլն ռուբլի