Արայիկ Խանդոյանին հոսպիտալացնելու կարիք չկա. դատարանը ներկայացրեց բժշկի տեղեկանքը
Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողների գործից անջատված երրորդ վարույթով գործը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:
Գործով անցնում է 10 ամբաստանյալ՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Էդվարդ Գրիգորյանը, Սեդրակ Նազարյանը:
Դատական նիստի մեկնարկին ամբաստանյալ Արայիկ Խադոնյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն ասաց, որ իր պաշտպանյալի ինքնազգացողությունը լավ չէ, ճնշում ունի և խնդրեց շտապօգնություն հրավիրել դատարան։ Դատական նիստն ընդմիջվեց, և հրավիրվեց շտապօգնություն։
Ընդմիջումից հետո նախագահող դատավոր Մակյանն ասաց, որ բժշկի կողմից տեղեկանք է տրվել. «Հիվանդը գանգատվում է գլխացավից, ամիսը երկու անգամ կրկնվում է գլխացավը, գիտակցությունը պարզ է, տեսողական լորձաթաղանթը պարզ է, զարկերակային ճնշումը՝ 110/70 է։ Ներկա պահին հոսպիտալացման ցուցմունք չկա»։
Ընդմիջումից հետո դատական նիստը վերսկսվեց։










