Չի կարելի սպանել միլիոնավոր հրեաների ու նրանց տեղը բերել ոխերիմ թշնամիներին. Լագերֆելդը քննադատել է Մերկելին

11:25 • 15.11.17

 

Աշխարհի ամենահայտնի դիզայներներից մեկը՝ Chanel նորաձևության տան գլխավոր կրեատիվ դիզայներ Կառլ Լագերֆելդը, ֆրանսիական C8 հեռուստաալիքի եթերում մեղադրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ «հրեաների ոխերիմ թշնամիներին երկիր թողնելու համար»:

«Այն, ինչ ես կասեմ, ահավոր է, բայց չի կարելի սպանել միլիոնավոր հրեաների, իսկ հետո նրանց տեղը բերել նրանց իսկ ոխերիմ թշնամիներին՝ նույնիսկ եթե այդ երկու իրադարձությունների միջև տասնյակ տարիներ են անցել: Ես Գերմանիայում ապրող մեկին գիտեմ, ով իր ընտանիք է ընդունել երիտասարդ սիրիացի փախստականի, իսկ 4 օր հետո հայտարարել, որ Հոլոքոստը գերմանացիների մեծագույն գյուտն է»,-վրոդավված ասել է գերմանացի կուտուրյեն:

Լագերֆելդի խոսքերը շատերին դուր չեն եկել. հարյուրավոր մարդիկ պաշտոնապես նրա դեմ բողոք են ներկայացրել: Ոմանք հայտարարել են, որ շոկի են մատնվել Լագերֆելդից նման բան լսելուց հետո՝ խորհուրդ տալով դիզայներին հնարավորինս հեռու մնալ քաղաքականությունից: Սակայն մարդկանց մի մասն էլ աջակցել է Լագերֆելդին:

Նշենք, որ Մերկելին բազմիցս քննադատել են վարած միգրացիոն քաղաքականության ու մեկ միլիոնից ավելի փախստականի առջև Գերմանիայի «դռները բացելու համար»: