Լոնդոնում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 14-ամյա աղջիկ է ձերբակալվել

09:46 • 15.11.17

Ոստիկանությունը Լոնդոնի հարավում ձերբակալել է 14-ամյա աղջկա, ով կասկածվում է ահաբեկչությանը աջակցելու համար, հայտնում է The Guardian-ը:


Սքոթլանդ Յարդում հայտարարել են, որ աղջկան կասկածում են ահաբեկչական գործողության իրականացման համար մեկ այլ անձի տրամադրած աջակցության համար:


Աղջիկը ձերբակալվել է Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական խմբի կողմից:


Այժմ նա ոստիկանական բաժանմունքում է: