Սիմոնյանն ակնկալում է, որ ամերիկյան ԶԼՄ-ները ՌԴ-ում նույն բախտին կարժանանան, ինչ և RT-ն՝ ԱՄՆ-ում
Ամերիկյան կառավարության կողմից ֆինանսավորվող ԶԼՄ-ները կենթարկվեն այն նույն սահմանափակումներին և պահանջներին Ռուսաստանում, ինչ և RT գործակալությունն ԱՄՆ-ում:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, որը մասնակցում է Ամստերդամում անցկացվող News Exchange ամենամյա միջազգային համաժողովին:
«Ինչպես ես արդեն ասել եմ, անտառը հատում են, փայտի կտորները թռչում են: Վաշինգտոնում չեն կարողանում կողմնորոշվել, թե ով է իրենց մոտ ղեկավարը՝ Թրամփը, թե հակաթրամփային կոալիցիան, իսկ մենք դրա զոհն ենք դարձել», - ընդգծել է Սիմոնյանը՝ նկատի ունենալով ԱՄՆ արդարադատության նախարարության պահանջը, որի համառայն՝ RT America-ն գրանցվել է որպես օտարերկրյա գործակալ:










