ԱԺ-ն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը (ուղիղ)
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Մինչ այդ վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, ով տեղեկացրեց, որ 120 գիտաշխատողներ և դասախոսներ միացել են ուսանողների պահանջին:
Նա նաև հիշեցրեց, որ չորս ուսանող հացադուլի մեջ են և «Ելքը» իր ներկայացրած փաստարկներից ելնելով՝ դեմ կքվեարկի: Նա կոչ արեց խմբակցություններին դեմ քվեարկվել՝ դրանով հնարավորություն տալով կարճ ժամանակում նախագիծը լրամշակել և նորը ներկայացնել:
Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ: Դեմ էր միայն «Ելք» խմբակցությունը:
ԱԺ-ն ընդունեց նաև «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 85, 6 դեմ քվեարկությամբ: Կրկին դեմ էր միայն «Ելքը»:
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը քվեարկեց Սեդրակ Սարոյանի փոխարեն
Պատգամավորները ընդունեցին նաև մի շարք այլ նախագծեր:.jpg?1510728463247)










