Ռուսաստանում ծխախոտը կվաճառվի սարսափազդու պատկերներով տուփերով
Նոյեմբերի 15-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտնում ծխախոտի արտադրության վերաբերյալ Մաքսային միության կանոնակարգը, որի համաձայն՝ արտադրողները պարտավոր են միայն սարսափելի պատկերներով տուփեր արտադրել: Այս մասին գրում է Известия-ն:
«Այսուհետ ծխախոտի տուփերի պատկերները կտեղադրվեն փաթեթի երկու, այլ ոչ միայն մեկ կողմում, ինչպես որ այժմ է արվում: Տուփերի վրա կպատկերվեն ծխելու հետևանքով տարբեր հիվանդություններ ձեռք բերած օրգանների նկարները»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ պատկերների չափը կկազմի տուփի մակերեսի առնվազն 50 տոկոսը:
Դրանից բացի, կարգելվի տուփերի վրա համեղ կամ վաճառքը խթանող պատկերներ՝ հատապտուղների կամ մրգերի նկարներ, տեղադրել: Կարգելվի նաև տուփերի վրա նշել «խեժի ցածր պարունակությամբ», «թեթև», «փափուկ» և նման այլ արտահայտությունները:










