ՀԿ-ի ղեկավարը մեղադրվում է երկու դրվագով խարդախության մեջ

15:24 • 16.11.17

 

Հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավարի դեմ բողոքներ են ստացվել՝ հափշտակություններ կատարելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկությունը հրապարակել է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:

Tert.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից պարզաբանում խնդրեց հրապարակված տեղեկության վերաբերյալ, որտեղից հայտնեցին, որ նշված փաստով երկու դրվագով քրեական գործ կա հարուցված:

«ՀԿ-ներից մեկի ղեկավարի դեմ երկու դրվագով քրեական գործ կա հարուցված՝ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով»,-հայտնեցին Դատախազությունից:

Բացի դրանից` Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ վերջերս ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ նույն քաղաքացին երեք անձի նկատմամբ խարդախություն է կատարել:

Tert.am-ի տեղեկություններով` ՀԿ-ի ղեկավարը մեղադրվում է ոսկու առևտով զբաղվելու ընթացքում խարդախություն անելու, և անչափահաս քաղաքացուն արտերկիր բուժման ուղարկելու կեղծ նպատակով խարդախությունների կատարման մեջ: