60 տարվա դադարից հետո Իտալիան պաշտոնական օրհներգ է ստացել
Վեց տասնամյակ տևած դադարից հետո Իտալիան կրկին պաշտոնական պետական օրհներգ է ստացել: Այս մասին հայտնում է ANSA-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Սահմանադրության հարցերով Սենատի կոմիտեն որոշում է ընդունել, որ երկրի պետական խորհրդանիշ կդառնա «Իտալացիների երգը», որը հայտնի է նաև «Իտալացի եղբայրներ» անվանումով:
Նշվում է, որ այս երգը 1946 թվականից փաստացիորեն եղել է Իտալիայի օրհներգը, սակայն պատշոնական կարգավիճակ է ստացել միայն այժմ:
Հայտնի է, որ «Իտալացիների երգի» տեքստը գրել է Գոֆրեդո Մամելին 1847 թվականին: 1990-ականներին քննարկումներ են եղել այն փոխարինելու վերաբերյալ, և որպես այլընտրանք է առաջարկվել Ջուզեպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի Va' pensiero երգը:
Սակայն արդյունքում որոշվել է ընտրել երգը, որը 60 տարի շարունակ դե ֆակտո եղել է Իտալիայի օրհներգը:










