Մեքսիկայում դիահերձարանները լցվել են նախատեսվածից երեք անգամ ավելի դիակներով և փակվել (լուսանկարներ)
Մեքսիկական Գեռերո նահանգում, որն ամենավտանգավորներից մեկն է երկրում, փակվում են գերծանրաբեռնված դիահերձարանները:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, աշխատակիցների խոսքով՝ իրենք հեռանում են աշխատանքից, քանի որ չեն կարողանում այլևս գտնվել քայքայվող մարմինների կողքին: Դիակներն այնքան մեծ քանակությամբ են բերվում, որ դիահեձարաններում դրանք պահելու ոչ տեղ կա, ոչ էլ դիահերձում կատարելու համար բավականաչափ աշխատակիցներ:
Նշվում է, որ նահանգի կենտրոնական Չիլպանսինգո քաղաքի դիահերձարաններից մեկում, որը գտնվում է մայրաքաղաք Մեխիկոյից 200 կմ հեռավորությամբ, առնվազն 600 մարմին կա, մինչդեռ հաստատությունը նախատեսված է 200-ի համար:
Աղբյուրի տվյալներով՝ նահանգի կենտրոններն ամեն օր 8-10 դիակ են ստանում, իսկ այս տարի Գեռերոյում արդեն 1919 սպանություն է գրանցվել, որը նախորդ տարվա համեմատ 100-ով ավելի է:











